17:33
07.09.2009
ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյան ArmSport.am-ի հետ զրույցում խոսեց սեպտեմբերի 5-ին կայացած Հայաստան-Բոսնիա հանդիպման վերջնամասում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հայտնի է, որ ֆուտբոլասերները խաղավերջում պարզեցին պաստառ, որի վրա գրված էր. «Հերիք է մեզ խայտառակեք»: Այս ակցիայից հետո արևելյան տրիբունային իրարացնում առաջացավ, որը շարունակվեց նաև հանդիպումից հետո:
«Ես բացասական կարծիք ունեմ նման դեպքերի կապակցությամբ: Չեմ հիշում, որևէ երկրպագուների խումբ, որոնք փորձում են իրենց հավաքականի վրա հոգեբանական վատ ազդեցություն ունենալ: Նմանատիպ պաստառների առկայությունը հոգեբանական ծանր ազդեցություն է ունենում հավաքականի խաղացողների վրա», - նշեց Արմեն Մինասյանը:
Այն հարցին, թե ո՞ւմ հրամանով էին ոստիկանները գրոհում ֆուտբոլասերների վրա, Արմեն Մինասյանը պատասխանեց. «Հանդիպման տեսուչի խնդրանքով ոստիկանները մոտեցել են ֆուտբոլասերներին և խնդրել են իջեցնել պաստառը: Ֆուտբոլասերների շատ փոքր խմբի կողմից տեղի է ունեցել պրովոկացիա, որից հետո էլ առաջացել է իրարանցում: Ակնհայտ էր, որ դա լավ ծրագրված գործողություն էր: Մեզ հայտնի է, որ այդ ակցիան կազմակերպել է մի փոքր խումբ, որը ունեցել է ինչ-ինչ պատճառներ»:
Արմեն Մինասյանը հասվատիցացրեց, որ հանդիպման տեսուչը ոստիկաններին դիմել է խնդրանքով, քանի որ պաստառը նրա վրա այլ տպավորություն է թողել. «Հայտնի է, որ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն խիստ պայքար են տանում հակառասիստական դրսևորումների դեմ: Հանդիպումներից առաջ կազմակերպիչներին տեղեկացվում է, որ նման պարագայում իրավունք ունեն խաղը կանգնացնել և զգուշացնել, իսկ կրկնելու դեպքում կարող են ընդհանրապես ընդհատել հանդիպումը: Տեսուչը տեսնելով սև պաստառը կարծել էր, որ դա ինչ-որ ռասիստական ակցիա է»:
|