«Էվերթոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հաղորդում է Bleacher Report-ը։
Գոմեշը աջ կոճի սարսափելի կոտրվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ (1-1) խաղի ժամանակ։ Երեկ 26-ամյա ֆուտբոլիստը ենթարկվել էր աջ կոճի վիրահատության, որը բարեհաջող էր անցել։
Ավելի վաղ «Էվերթոնը» պաշտոնական հայտարարությամբ հաստատել էր, որ Անդրե Գոմեշի մոտ աջ կոճի կոտրված է։ Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ֆուտբոլիստից վերականգնվելու համար։
Պորտուգալացի ֆուտբոլիստը արդեն սկսել է վերականգնման գործընթացը։