Լա լիգայի 2019/20 թվականների խաղարկության արդյունքում «Էսպանյոլը» դուրս մնաց Պրիմերայից ու հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Սեգունդայում։
Չնայած Լա լիգայից դուրս մնալուն՝ թիմի ֆուտբոլիստներ Խավի Լոպեսը, Դիեգո Լոպեսն ու Վիլա Դիդակը երկարաձգել են պայմանագրերը ու մնում են թիմում։
Ֆակունդո Ֆերեյրան Իտուրասպեն, Նալդոն և Խոնաթան Կալյերին չեն մնա թիմի հետ։ Նրանց պայմանագրի ժամկետները ավարտվել են։
Բացի «Էսպանյոլից» Լա լիգան լքեցին նաև «Մալյորկան» և «Լեգանեսը»։