Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Մեզութ Օզիլը պատմել է, որ «արքայական» ակումբից հեռանալը իր կյանքի ամենաբարդ որոշումն է եղել։
««Ռեալից» հեռանալը կյանքիս ամենաբարդ որոշումն էր։ Դա գաղտնիք չէ, որ իմ սիրտը զարկում է «Ռեալի» համար։ Ես երազում էի հաղթել Չեմպիոնների լիգան «Ռեալի» հետ։
Հայրս կատարյալ չէր բանակցություններում։ Այն շատ էր նրա համար։ Դա ագահություն չէր։ Մենք խնդրում էինք այն, ինչին մենք արժանի էինք։ Լավագույն բանը չէ Ֆլորենտինոյի հետ համառելը»,-ասել է Օզիլը։
Օզիլը մադրիդյան թիմի կազմում խաղացել է 2010-2013 թվականների ընթացքում։