ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը խոսել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրում «Նիցցայից» կրած պարտության (2:3) մասին։
«Կարծում եմ՝ մենք փորձել ենք խաղալ մեր ֆուտբոլը։ Բայց երբեմն դա ավելի բարդ է: Մենք միշտ չէ, որ կարող ենք այնպես լավ խաղալ, ինչպես նախորդ խաղում, և, ինչպես ասացի, այսօր շատ լավ թիմի դեմ էինք խաղում: Պարտությունը երբեք լավ միջոց չէ երեկոն ավարտելու համար: Բայց մեզ համար դա այլևս նշանակություն չունի։ Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք Դորտմունդի հետ սպասվող խաղի վրա վրա»,- Ռամուշեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։