«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկու Սիլվայի գործակալները բանակցություններ են վարում Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբի ներկայացուցիչների հետ։ Խոսքը 40 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ երկամյա պայմանագրի մասին է։
46-ամյա մասնագետը «Սպորտինգի» հետ 2014/15 թթ․ մրցաշրջանում նվաճել է Պորտուգալիայի գավաթը, իսկ Հունաստանի առաջնության 2015/2016 թթ․ մրցաշրջանում «Օլիմպիակոսի» հետ դարձել չեմպիոն։
Սիլվան «Ֆուլհեմը» գլխավորել է 2021 թվականի հուլիսին։ Նրա գլխավորությամբ ակումբը դարձել է Չեմպիոնշիփի չեմպիոն՝ 2021/2022 թթ. մրցաշրջանում։ Պորտուգալացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։
Անցած մրցաշրջանում «Ֆուլհեմը» զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայում: