«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գովել է հարձակվող Էրլինգ Հոլանդին:
«Զգացողություն կա, որ Հոլանդի պարագայում անհնարին ոչինչ չկա։ Նա դերբիում հեթ-տրիկի հեղինակ դարձավ. սա հազվադեպ երեւույթ է:
Զգացողություն կա, որ նրա ձեռքբերումից շահել է ողջ Պրեմիեր լիգան, և ոչ միայն «Մանչեսթեր Սիթին»: Սովորաբար մենք ինքներս ենք խաղացողներին բերում համաշխարհային մակարդակի: Բայց հիմա մենք աստղ ենք վերցրել։
«Մբապե՞, թե՞՝ Հոլանդ»․․․ սա «Մեսսի՞, թե՞՝ Ռոնալդու»-ի նոր տարբերակն է։ Էրլինգը վերևում է. մենք կարող ենք տեսնել վիճակագրություն, ինչպիսին նախկինում չենք տեսել:
Բայց ինձ ամենաշատը ցնցում է նրա ազդեցությունը պաշտպանների վրա: Այժմ ամբողջ երկրի պաշտպանները մարզումների ժամանակ կքննարկեն Հոլանդին և նրան կանգնեցնելու ուղիները: Դա արդեն նրանց գլխում է»,- ասել է Կարագերը Sky Sports-ին: