«Հերտայի» ամբողջ կազմը և մարզչական շտաբը ստիպված էին կարանտին մտնել թիմում կորոնավիրուսի նոր դեպքերի պատճառով:
Վերջին դեպքը գրանցվել է պաշտպան Մարվին Պլատենհարդտի մոտ: Ավելի վաղ դրական թեստ էին հանձնել հարձակվող Լյուկեբակիոն, գլխավոր մարզիչ Դարդայը և նրա օգնական Ադմիր Խամզագիչը:
Սկզբնապես թիմը պլանավորում էր մեկուսանալ բազայում և լքել տարածքը միայն մարզումների և խաղերի համար, բայց Բեռլինի առողջապահական մարմինները Պլատենհարդտի թեստից հետո ակումբին ստիպեցին գնալ խիստ կարանտինի: Ամբողջ թիմը ինքնամեկուսացման մեջ կգտնվի մինչ ապրիլի 28-ը:
«Հերտան» Բունդեսլիգային խնդրել է հետաձգել «Մայնցի», «Ֆրայբուրգի» ու «Շալկեի» հետ հաջորդ հանդիպումները: Խնդրանքը բավարարվել է, խաղերի նոր ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ: