«Տամբովի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կարող է շարունակել Հայաստանում։
Armsport-ին հայտնի է դարձել, որ Երևանի «Ալաշկերտը» առաջարկ է արել Հայաստանի հավաքականի 33-ամյա հարձակվողին։ Մեզ հասած տեղեկություններով Կարապետյանը դեռ չի ընդունել երևանյան ակումբի առաջարկը։
«Տամբովի» շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված չի բացառվում, որ հայ հարձակվողը կընդունի «Ալաշկերտի» առաջարկն ու կտեղափոխվի ՀՊԼ։
Հիշեցնենք, որ վերջերս ռուսական թիմի գլխավոր տնօրենը չէր բացառել, որ թիմը կարող է դուրս գալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայից՝ ֆինանսական խնդիրներով պայմանավորված։