Աշխարհի հինգերորդ ռակետ Դանիլ Մեդվեդևը խոսել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության կայացրած որոշման մասին, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը չորս տարով զրկվել է մարզական միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։
«Անկեղծ ասած, որպես թենիսիստ ինձ համար դժվար է խոսել նման բաների մասին, քանի որ ես ապրում եմ Մոնակոյում ու ենթարկվում եմ դոպինգ ստուգումների ամեն երկրում։ Մենք 20-30 դոպինգ-թեստ ենք ունենում։ Ես տեղյակ եմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց ես կապ չունեմ ռուսական հակադոպինգային համակարգի հետ։
Եթե գնահատենք որոշումը, ապա, իհարկե, ես հիասթափված եմ։ Տարօրինակ կլինի մասնակցել Օլիմպիադային առանց դրոշի այն պարագայում, որ ես որևէ կապ չունեմ դոպինգի հետ»,-Դանիլ Մեդվեդևի խոսքերն է մեջբերում UbiTennis-ը։
Հիշեցնենք, որ WADA-ի որոշման համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանա մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին և ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությանը։