Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը հայտնվել է Լոնդոնի «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով 90min-ին, «խցանները» 26-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Քրիստիան Էրիկսենին փոխարինող։
Դանիացի ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա «Տոտենհեմից»։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2020-ի ամռանը։