«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաւ կարծիք է հայտնել թիմում տիրող մթնոլորտից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին 2021 թվականին մտադիր է հեռանալ «Բարսելոնային», ու հնարավոր է՝ տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի».
Մեսսիի մասին
«Չեմ պատրաստվում ենթադրություններ անել այս թեմայով: Մեսսիից ես ոչինչ չեմ լսել: Ոչինչ չունեմ ասելու:
Մեսսիի հետ կապված իրավիճակն ինձ լավ է թվում, մնացածը շշուկներ են: Մենք խոսում ենք գործով՝ առանց ավելորդ խոսքերի»:
Թիմում տիրող մթնոլորտի մասին
«Ես հասկանում եմ, որ յուրաքանյուր թիմն իր հիերարխիան ունի: Սա այն է, ինչը ժամանակի ընթացքում է զարգանում: Ֆուտբոլիստները չեն փորձել ինձ խանգարել. ընդհակառակը: Ես այն մարզիչներից չեմ, ովքեր փորձում են ինչ-որ բան պարտադրել»: