Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» ընդունել էր «Աթլետիկին»։
13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել են հյուրերը։ Գոլի հեղինակ է դարձել Ռաուլ Գարսիան։ Երկրորդ կեսի մեկնարկում Գարսիան դուբլ է գրանցել՝ հաշիվը դարձնելով 2-0։
Ալբերտ Սելադեսի հեռացումից հետո առաջին խաղում «Վալենսիան» 0-2 հաշվով զիջեց «Աթլետիկին»։