ՌՊԼ-ի 24-րդ տուրի շրջանակում «Ախմատը» սեփական հարկի տակ ընդունեց «Սոչիին» (1-1):
Հանդիպման 33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին տանտերերը: Բերիշայի կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Դենիս Գլուշակովը:
Առաջին խաղակեսի ավարտին հյուրերը հավասարեցրին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Բուրմիստրովը:
Խաղի 81-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Այսպիսով, «Ախմատը» վաստակեց 26 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: «Սոչին» իր ակտիվում ունի 22 միավոր և գտնվում է 15-րդ հորիզոնականում: