Հայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալվել է «Մասիսի» կողմից և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Հատկանշական է, որ հաշվի մեջ առաջինն առաջ են անցել տանտերերը` 16-րդ րոպեին գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը: Այդուհանդերձ, 15 րոպե անց ԲԿՄԱ-ի կազմում Սերգեյ Մկրտչյանն է գեղեցիկ գոլով հավասարեցրել հաշիվն, իսկ առաջին կեսին ավելացրած առաջին րոպեին Հայկ Ղևոնդյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն իր միավորների թիվը հասցրել է 47-ի ու միավորներով հավասարվել 4-րդ տեղում ընթացող «Սևանին», իսկ «Մասիսը» 19 միավորով շարունակում է 15-րդ տեղը զբաղեցնել: