«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս», որպեսզի դուրս գա Մեսսիի ստվերից ու ուշադրությունն իր վրա սևեռի․
«Ես կարծում եմ, որ նա Թուրին եկավ հենց այդ մտքով։ Կարծում եմ, որ նա հասկանում է, որ իրեն միշտ լավագույնների ցանկում հիշատակում են Մեսսիից հետո։
Տպավորություն է, որ Ռոնալդուն ամեն ինչ անում է՝ հակառակ Մեսսիի և փորձում է իրեն այլ կերպ ներկայացնել»,-ասել է Կարագերը։