Կանանց Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» Լոնդոնում հյուրընկալվելիս մրցել է «Չելսիի» և 2:0 հաշվով հաղթանակ տարել՝ դուրս գալով եզրափակիչ (2:1՝ երկու խաղերի արդյունքում):
Հանդիպման 25-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատին։ 59-րդ րոպեին դաշտի տերերը մնացել են 10 հոգով, եր՝ երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո պաշտպան Կադիշա Բյուքենանը լքել է խաղադաշտը։ 74-րդ րոպեին կատալոնական ակումբի հարձակվող Ֆրիդոլինա Ռոլֆեն կրկնապատկել է հյուրերի առավելությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսելոնան» կհանդիպի «Լիոն»-ՊՍԺ զույգի հաղթողի հետ։