Ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը նշել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և անգլիական ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահի միջև կոնֆլիկտի ենթադրյալ պատճառը «Վեսթ Հեմի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղում (2:2):
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 82-րդ րոպեին։
«Միակ պատճառը, որ մարզիչը դժգոհ կլինի այս իրավիճակում, այն է, որ խաղացողը չափազանց երկար ժամանակ պահանջեց՝ խաղադաշտ դուրս գալուն պատրաստվելու համար», — Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Անգլիայի առաջնության 35 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 75 միավոր և այժմ զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջատար «Արսենալին» զիջելով երկու միավորով, սակայն «զինագործները» մեկ հանդիպում պակաս ունեն, իսկ երկրորդ տեղում գտնվող «Սիթին»՝ երկու։