Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
9-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Հարի Քեյնը։ 23-ին Էկիտիկեն հավասարեցրեց այն։ 61-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Քեյնը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Այս խաղից հետո «Բավարիան» 69 միավորով 2-րդն է, իսկ «Այնտրախտը» 45 միավորով՝ 6-րդը։
Զուգահեռաբար ընթացող խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Լայպցիգին» և 1-4 հաշվով պարտություն կրեց։
20-րդ րոպեին դորտմունդցիների կազմում հաշիվը բացեց Սանչոն, ապա թիմը 4 գնդակ բաց թողեց։
Այս խաղից հետո «Բորուսիան» 57 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Լայպցիգը» 62 միավորով՝ 4-րդ։