«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո (2:2), հրաժարվել է լրագրողների հետ խոսել այս մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարի մասին։
«Չեմպիոնական մրցավա՞զք։ Ճիշտն ասած, ես ընդհանրապես տրամադրություն չունեմ այդ մասին խոսելու կամ դրան նայելու համար:
Մենք պետք է հաղթեինք այստեղ, մենք դա գիտեինք, բայց չհասանք դրան, և հիմա մի փոքր ավելի շատ ժամանակ ունենք այս խաղի և հաջորդ խաղի միջև: Մենք նորից կփորձենք պատրաստել տղաներին ու նորից ճանապարհ դուրս կգանք»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն: