Այս պահին ընթանում է ԱՊԼ-ի 29-րդ տուրի հանդիպումը «Բրայթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև։ Նյութը գրելու պահին հաշիվը 2-0 է՝ հօգուտ Գվարդիոլայի թիմի։
Հանդիպման հաշիվը բացեց Կևին Դե Բրույնեն՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։ Քիչ անց Ֆոդենը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ աչքի ընկնելով տուգանայինից կատարած հարվածով։