«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը հաստատել է, որ հոլանդական ակումբը բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ, որպեսզի 45-ամյա մասնագետը գլխավորի մերսիսայդյան ակումբը հաջորդ մրցաշրջանում։
«Ես կցանկանայի դառնալ «Լիվերպուլի» նոր մարզիչ, իմ որոշումն ակնհայտ է։ «Ֆեյենորդը» և «Լիվերպուլը» բանակցություններ են վարում, և ես սպասում եմ բանակցությունների արդյունքին:
Ես վստահ եմ և սպասում եմ, որ ակումբները համաձայնության կգան»,- Սլոտի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ Ֆաբրիցիո Ռոմանոն ավելի վաղ հայտնել էր, որ «Ֆեյենորդը» և «Լիվերպուլը» այժմ քննարկում են Սլոտի պայմանագրի փոխհատուցման չափը: