Կանադայի ֆուտբոլային ասոցիացիան (CSA) դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Օլե Գունար Սուլշերին՝ առաջարկելով գլխավորել Կանադայի հավաքականը Հյուսիսային Ամերիկայում կայանալիք Աշխարհի առաջնությունում:
Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Ըստ աղբյուրի՝ այս առաջարկից ավելի վաղ հրաժարվել են «Չելսիի» նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, ինչպես նաև պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն։
Հիշենք, որ Սուլշերի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ նա թիմի գլխավոր մարզիչն է եղել 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի նոյեմբերը։ Այժմ նորվեգացի մասնագետը ՈՒԵՖԱ-ում աշխատում է որպես վերլուծաբան։
Կանադայի հավաքականը կմասնակցի առաջիկա Աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Հյուսիսային Ամերիկայում (Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ)։