«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի ՊՍԺ։
Այս մասին հայտնում է IL Mattino իտալական հրատարակությունը։ Աղբյուրը պնդում է, որ նիգերիացի հարձակվողը շատ մոտ է ֆրանսիական ակումբ տեղափոխվելուն։
Նշվում է, որ «Նապոլին» սպասում է ՊՍԺ-ից մոտ 120 միլիոն եվրոյի չափով պաշտոնական առաջարկի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օսիմհենը կարիերան չի շարունակի Սաուդյան Արաբիայում, թեև առաջարկ է ստացել այնտեղի ակումբներից մեկից։
Այս պահին նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։