Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղի հիմնական ժամանակում ճապոնական «Յոկոհամա Մարինոսը» հաղթեց հարավկորեական «Ուլսանին» 3-2 հաշվով։
Առաջին հանդիպումն ավարտվել էր հարավկորեական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Թիմերը դիմակայության հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին ճապոնացիները (5-4)։
Այսպիսով «Յոկոհամա Մարինոսը» երրորդ անգամ իր պատմության մեջ դուրս եկավ Ասիայի ՉԼ-ի եզրափակիչ, որտեղ կհանդիպի ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Այնի» հետ։ «Յոկոհամա Մարինոսը» մեկ անգամ դարձել է մրցաշարի չեմպիոն։