«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը։
«Այն բանից հետո, երբ ակումբը մեծ գումարներ ծախսեց երիտասարդ տաղանդների վրա, դա հանցագործություն կլիներ: Նրանք անհավանական ներուժ ունեն։ Անհնար է ամեն ինչ շտկել մեկ մրցաշրջանում։ Կարծում եմ, որ ղեկավարությունը պետք է ժամանակ տա Մաուրիսիոյին թիմ կառուցելու համար»,- Ֆերդինանդի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:
Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում լոնդոնցիները 0։5 հաշվով պարտվեցին «Արսենալին»։ «Չելսին» 47 միավորով 9-րդ տեղում է։