«Աթլետիկի» ավագ, կիսապաշտպան Իկեր Մունիաինը որոշել է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստը «Աթլետիկի» սան է։
Նա Բիլբաոյի թիմի կազմում անցկացրել է 15 մրցաշրջան և մասնակցել 557 հանդիպման․ սա երկրորդ արդյունքն է թիմի պատմության մեջ:
«Աթլետիկի» հետ նա երկու անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը և երկրի Սուպերգավաթը։ Այս մրցաշրջանում Մունիանն անցկացրել է 22 հանդիպում և խփել 2 գոլ։