«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը խոսել է իր ապագայի մասին։
«Մենք դեռ չենք քննարկել պայմանագիրը երկարաձգելու հարցեը, քանի որ բոլոր մտքերը կապված էին Ա Սերիայում չեմպիոն դառնալու հետ: Առջևում ինձ սպասում է Եվրո-2024-ը։ Երբեք չգիտես, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ես անհամբեր սպասում եմ բանակցությունների հաջող ավարտին: Անհամբեր սպասում եմ այս գործընթացի վերսկսմանը մոտ ապագայում»,- Դումֆրիսի խոսքն է մեջբերել Ziggo Sport Totaal-ը։
Ֆուտբոլիստը «Ինտերում» հանդես է գալիս 2021 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։