«Լիվերպուլը», «Բավարիան», «Բարսելոնան» և «Միլանը» հետաքրքրված են «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտի ծառայություններով։
Այդ մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Հոլանդական ակումբը ցանկանում է մասնագետի պայմանագրի խզման համար ստանալ ավելի քան 10 միլիոն եվրո փոխհատուցում։ Նրա ամբողջ մարզչական շտաբի համար հետաքրքրված ակումբը պետք է վճարի ավելի քան 20 մլն եվրո։
Սլոտը մարզում է «Ֆեյենորդը» 2021 թվականից։