«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Շեֆիլդի» հետ տնային հանդիպումից առաջ խոսել է թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին։
«Այո, մենք խնդիրներ ունեինք Գառնաչոյի հետ: Սքոթ ՄաքԹոմինե՞յը․ մենք այսօր պետք է գնահատենք իրավիճակը: Նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Ռեշֆորդը նույնպես կարող է բաց թողնել հանդիպումը»,- մարզչի խոսքը մեջբերել է թիմի մամուլի ծառայությունը։
Էրիկ տեն Հագը նշել է նաև, որ Բրունու Ֆերնանդեշը ձեռքի հետ կապված խնդիր ունի, բայց հավանաբար կկարողանա խաղալ։
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 24-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։