Մյունխենի «Բավարիան» փոխարինող է փնտրում կանադացի Ալֆոնսո Դեյվիսին, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Այս մասին հայտնում է DeadlineDayLive-ը` հղում անելով իր աղբյուրին։
Որպես այլընտրանք գերմանական գրանդն ընտրել է Արքայական ակումբի պաշտպան Ֆերլանդ Մենդիին։ Հնարավոր է, որ կողմերը կարող են փոխանակվել խաղացողներով։
Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում Դևիսը անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում Մենդին անցկացրել է 21 հանդիպում։