Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան կիսվել է առաջիկա տրանսֆերային պատուհանի վերաբերյալ իր մտքերով։
«Մենք օգտագործում ենք մեր տնտեսական հնարավորություններն ակումբի կայուն զարգացման սկզբունքների համաձայն։
Ես վստահ եմ այս ակումբի, մարզչի, ամբողջ թիմի մարդկային ժառանգության վրա։ Եթե ինչ-որ մեկը հեռանա, նրան միշտ կարելի է արժանիորեն փոխարինել։
Մենք պետք է փնտրենք այնպիսի արժեքներ ունեցող խաղացողների, ինչպիսիք են նվիրվածությունը թիմին և աշխատանքային մշակույթը: Մենք ունենք հաղթական մոդել և պետք է շարունակենք օգտագործել այն»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում լրագրող Դանիելե Մարին։