«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարիերան կշարունակի ԱՄՆ-ում։ Ֆրանսիացին ամռանը կտեղափոխվի «Լոս Անջելես»՝ ազատ գործակալի կարգավիճակով։
37-ամյա ֆուտբոլիստը MLS ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2025 թվականի ավարտը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գործարքը կձևակերպվի առաջիկա օրերին։ Օլիվյե Ժիրուն «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականից։
«Ռոսոներիների» կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 127 հանդիպում՝ դառնալով 47 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։