Լոնդոնի «Չելսիի» սկաուտները ներկա են գտնվել «Միլան»-«Ինտեր» դերբիին, որն ավարտվել է Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Այս մասին հայտնում է TBR Football-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» հետևում է «Ինտերի» խաղացողներ Ֆեդերիկո Դիմարկոյի և Լաուտարո Մարտինեսի ելույթներին։
Ինչպես նաև անգլիական ակումբի դիտակետում է «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը։
Անգլիական ակումբը ցանկանում է ամռանն ուժեղացնել իր կազմը և դիտարկում է այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերը ձևակերպելու հնարավորությունը։
«Չելսին» 32 խաղից հետո 47 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։