«Մեծ սաղավարտի» կրկնակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը կիսվել է Մադրիդի «Ռեալի» անգլիացի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմի մասին իր կարծիքով։
«Դժվարանում եմ հավատալ, որ Ջուդը 20 տարեկան է։
Կարծում եմ, որ եթե նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ, ապա լավագույններից է։ Այն էներգիան, որը նա հաղորդում է բոլորին խաղադաշտում և դրանից դուրս, անհավանական է:
Ես հարգում եմ Ջուդին։ Հիանալի է, որ նա «Ռեալում» է»,- Ալկարասի խոսքերն է մեջբերում Eurosport-ը: