Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է փոխել ակումբային գրանցումը։
25-ամյա դարպասապահը չի ցանկանում լինել բելգիացի Տիբո Կուրտուայի ստվերում, ով շուտով կվերադառնա խաղադաշտ։
Todofichajes-ի տեղեկություններով՝ Լունինը դիտարկում է Պրեմիեր լիգա տեղափոխվելու տարբերակը, որտեղ իր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մանկունիանցիները պատրաստ են ֆուտբոլիստին ավելի շահավետ պայմանագիր առաջարկել, քան Մադրիդում։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը: