Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Էսպանյոլին», կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Խոսելուի հետ պայմանագիր կնքելու հարցում հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։
Նշենք, որ «Ռեալը» հնարավորություն ունեն գնելու 34-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, սակայն նրա ապագայի վերաբերյալ որոշում դեռ կայացված չէ:
Ամռանը թիմին կմիանա Էնդրիկը։ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխությունը մադրիդյան ակումբ նույնպես կարող է կարևոր դեր խաղալ Խոսելուի ապագայի վերաբերյալ վերջնական որոշման հարցում։