«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը նշել է, որ պատրաստ է իր ներկայիս ակումբում խաղալ մինչև կարիերայի ավարտը։ 32-ամյա հայ խաղացողը ռոստովյան ակումբի սան է։
«Առայժմ ամեն ինչ գնում է նրան, որ կարիերաս կավարտեմ «Ռոստովում»։ Կտեսնենք, թե իրականում ինչպես կստացվի: Հիմա ես Ռոստովում եմ՝ պաշտպանելով իմ սիրելի թիմի գույներն ու դրոշը։ Ես դեռ մեկուկես տարվա պայմանագիր ունեմ։ Ելնելով իմ ներքին և ֆիզիկական վիճակից՝ կարծում եմ, որ կարող եմ խաղալ ևս մի քանի տարի։ Եթե ընտրությունը միայն ինձնից կախված լիներ, ապա կարիերայիս մնացած մասը կխաղայի «Ռոստովում»։ Ես սիրում եմ իմ ակումբը»,- Բայրամյանի խոսքն է մեջբերել Sport24-ը։
Իր կարիերայի ընթացքում Բայրամյանը «Ռոստովի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 203 հանդիպում, դարձել 11 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։