«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (5:0)։
«Մենք գիտենք, որ «Արսենալը» կարող է գոլեր խփել։ Այսօր արագ խաղ էր, և կարևոր էր հնարավորությունները օգտագործելը: Առաջին գոլը ճիշտ ժամանակին խփեցի։ Հավերցն այսօր հիանալի խաղաց: Նա արժանի է դրան: Նա տպավորում է այն պահից, երբ միացավ թիմին: Դուք չեք հասկանում, թե որքան լավն է նա, քանի դեռ չեք խաղում նրա հետ»,- Ուայթի խոսքն է մեջբերել BBC-ն:
«Արսենալը» վաստակեց 77 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Չելսին» 47 միավորով 9-րդ տեղում է։