Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն Չեմպիոնների լիգայում հասավ 20 գոլի նշագծին։ 23-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» հետ քառորդ եզրափակչի պատասխան խաղի 12-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Այս գոլը բրազիլացու համար 20-րդն էր Չեմպիոնների լիգայում իր ողջ կարիերայի ընթացքում։
Մանչեսթերում ընթանում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» ու Մադրիդի «Ռեալի» միջև։ Մադրիդում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։