Ճապոնիայի հավաքականի և «Այնտրախտի» ֆուտբոլիստ Մակոտո Հասեբեն հայտարարել է, որ այս մրցաշրջանից հետո կավարտի ֆուտբոլիստի կարիերան, հայտնում է Japan Football-ը։
Հասեբեն կարիերան սկսել է «Ուրավա Ռեդս» ակումբում, 2008 թվականին այնտեղից տեղափոխվել է «Վոլֆսբուրգ», որտեղ հանդես է եկել մինչև 2013 թվականը։ Այնուհետև նա մեկ տարի հանդես է եկել «Նյուրնբերգում»։
Վերջին 10 տարին ֆուտբոլիստը ներկայացնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», որի կազմում անցկացրել է ավելի քան 300 հանդիպում։ Այդ ցուցանիշով նա ակումբի պատմության մեջ երկրորդ լեգիոներն է։
40-ամյա Հասեբեն Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 114 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Մակոտոն երեք անգամ մասնակցել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության մրցաշարին, 2011 թվականին դարձել է Ասիայի չեմպիոն։