Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Արքայական ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ֆուտբոլային ապագայի մասին։
«Մի մոռացեք, որ Ջուդն ընդամենը 20 տարեկան է։ Նա հիանալի է: Նա ապագայում կդառնա ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը։
Բելինգհեմը շատ լավ, ժամանակակից ֆուտբոլիստ է։
Շատ ուժեղ է, տեխնիկապես հարուստ, և ես նրա ապագայի հետ կապված կասկած չունեմ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։