Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուրարտուին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Այս խաղում առաջին գոլն իր ակտիվում գրանցեց Յատտարան, իսկ 85-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Յենեն՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 61 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Ուրարտուն» 44 միավորով 4-րդ տեղում է։