Հայտնի են ԱՄՆ հավաքականի 12 խաղացողներից 11-ը, ովքեր կմեկնեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։
Ազգային թիմի կազմում հանդես կգան Լեբրոն Ջեյմսը, Քևին Դյուրանտը, Սթիվեն Կարին, Ջոել Էմբիդը, Ջեյսոն Տատումը, Դևին Բուկերը և Ջրու Հոլիդեյը, ինչպես նաև Էնթոնի Դևիսը, Բամ Ադեբայոն, Էնթոնի Էդվարդսը և Թայրիզ Հալիբերթոնը, հաղորդում է The Athletic-ը։
Լեբրոնը չի խաղացել ԱՄՆ-ի թիմում 2012 թվականից ի վեր, իսկ Կարին երբեք չի խաղացել բասկետբոլի օլիմպիական ազգային թիմում:
Դյուրանտը կարող է դառնալ Միացյալ Նահանգների ամենափորձառու խաղացողը, քանի որ նա պայքարում է իր չորրորդ ոսկե մեդալի համար և արդեն իսկ հավաքականի բոլոր ժամանակների ամենաարդյունավետ բասկետբոլիստն է: