Տորոնտո (Կանադա) քաղաքում անցկացվող շախմատի Հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 8-րդ տուրի հանդիպումները։
Այս տուրում հաղթանակ տոնեցին Հիկարու Նակամուրան և Դոմարաջու Գուկեշը։ Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։
8-րդ տուրից հետո 5 միավորով Յան Նեպոմնյաշչին և Դոմարաջու Գուկեշը գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։