Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հայրը՝ Վիլֆրիդ Մբապեն, պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր որդին կմասնակցի 2024 թվականի Օլիմպիական խաղերին, որը կկայանա այս ամառ Փարիզում։
«Չգիտեմ՝ ինչ կլինի, քանի որ միայն մենք չենք որոշումներ կայացնողն այս հարցում։
Բայց, ինչ էլ որ պատահի, նա երջանիկ կլինի, քանի որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն այստեղ՝ Փարիզում»,- Վիլֆրիդ Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Մադրիդի «Ռեալը», որին ֆրանսիացի ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ կմիանա ամռանը, որոշել է թույլ չտալ Մբապեին մասնակցել Օլիմպիական խաղերին։