«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Շատ յուրահատուկ երեկո էր։ Իմ կարիերայի ամենադժվար մրցաշրջաններից մեկն է՝ հատկապես հոգեբանական առումով։ Այս երեկո ես հիանալի զգացողություն ունեցա և իսկապես ուրախ եմ, որ ներդրում եմ ունեցել: Ի՞նչն օգնեց «Ռոմային» հաղթել: Մեր համոզմունքը։ Մենք շատ վստահ զբաղեցրինք տարածությունները և արժանի էինք հաղթանակի։
Դե Ռոսսի՞ն։ Նա մեծ զարկ տվեց ողջ ակումբին։ Բոլորը պայքարում են և ցանկանում են խաղալ: Մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում ինչպես առաջնությունում, այնպես էլ Եվրոպայում»,- Սմոլինգի խոսքն է մեջբերել Milan News-ը: