«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռոմայից» կրած պարտությունը (0:1)։
«Մենք լավ խաղացինք, բայց ոչ հիանալի: Առաջին խաղակեսում պետք է ավելի համարձակ գործեինք։ Մենք կարող էինք ոչ-ոքիի հասնել, բայց առջևում դեռ մեկ խաղ կա, և ես հավատում եմ, որ կարող ենք շրջել իրավիճակը։ Ինձ դուր եկավ թիմը երկրորդ խաղակեսում, բայց մենք պետք է ավելի շատ ռիսկի գնանք: Ակնկալում եմ, որ թիմը պատասխան խաղում կցուցաբերի բնավորություն և կամք հաղթելու համար»,- Պիոլիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին՝ Հռոմում։ Սկիզբը՝ Երևանիի ժամանակով 23։00-ին։