«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին։
«Շնորհակալություն, սա ակնառու արդյունք է «Ատալանտայի» պատմության համար, բոլոր այն երկրպագուների համար, որոնք եկել էին Լիվերպուլ նման կրքով: Մենք շատ հպարտ ենք, որ «Էնֆիլդում» խաղում ենք Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում, և այս արդյունքը հավերժ կմնա մեզ հետ: Միշտ չէ, որ հնարավոր է տիտղոսներ նվաճել, բայց երբ դու կարող ես մտնել այնպիսի ակումբի պատմության մեջ, ինչպիսին մերն է, դա նույնպես մեծ նշանակություն ունի»,- Գասպերինիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
«Ատալանտա»-«Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին Բերգամոյում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։