62 տարեկանում կյանքից հեռացել է «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի հայրը՝ Խոսե Ռոբերտո Կորդեյրո դե Օլիվեյրան, հայտնում է UOL-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը մահացել է Դուբայ կատարած ընտանեկան ուղևորության ժամանակ։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ Այժմ նրա ընտանիքը փորձում է կապ հաստատել ԱՄԷ-ում Բրազիլիայի դեսպանատան հետ՝ հանգուցյալի մարմինը հայրենի քաղաք՝ Մասեիո, վերադարձնելու համար։
Ֆիրմինոն «Լիվերպուլից» Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։